Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Այսօր՝ մայիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի է տեղափոխվել: 

Ըստ սկզբնաղբյուրի՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արշակունյաց պողոտայից, որտեղ հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի և արնանման հետքեր:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներն են 36-ամյա Ա. Ասատրյանը և 28-ամյա Լ. Ասլանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում