Ուզում եմ հավատալ, որ նախագահը լուրջ առողջական խնդիր չունի և հրաժարականի պատճառը չոր քաղաքական է․ Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջումն գրել է․
«Չմոռանանք՝ Արմեն Սարգսյանը ԱՄԷ կատարած իր աշխատանքային այցից հետո հունվարի 18-ին տարածված հաղորդագրության համաձայն կարճատև արձակուրդի էր մեկնել բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
Այսինքն հրաժարականի այսօրվա որոշումից հինգ օր առաջ բժշկական հետազոտության համար նախագահը հանրությանը տեղեկացրել էր կարճատև արձակուրդի մասին ընդամենը:
Թեև նախագահի հրաժարականի այսօրվա տեքստում առողջության մասին ոչ մի հիշատակում չկա, այնուամենայնիվ ուզում եմ հավատալ, որ նախագահը լուրջ առողջական խնդիր չունի և հրաժարականի պատճառը չոր քաղաքական է:
Քանի որ անձնապես շատ մտերիմ եմ եղել նախագահ Սարգսյանին, ցանկանում եմ քաջ առողջություն մաղթել նրան:
Արմեն Սարգսյանի հրաժարականի քաղաքական պատճառների, հնարավոր այլ զարգացումների մասին՝ առաջիկայում»:
Կարծիքներ