Թաթարստանում տղամարդը սպանել է կնոջն ու քրոջը և ինքնասպան եղել
Քննիչները քրեական գործ են հարուցել Թաթարստանում երկու աղջիկների սպանության դեպքի առթիվ, կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի հանրապետության քննչական վարչությունում։
«Նա սպանել է կնոջն ու քրոջը։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ իշխանությունների՝ տղամարդը հանցագործությունը կատարելուց հետո ինքնասպան է եղել։ Հանցագործության վայրում աշխատում են քննիչներ, այլ տեղեկություններ դեռ չկան։
Կարծիքներ