«Nissan X-Trail»-ը մխրճվել է երկաթե ամրաններ տեղափոխող «Կամազ»-ի մեջ. կա վիրավոր

«Nissan X-Trail»-ը մխրճվել է երկաթե ամրաններ տեղափոխող «Կամազ»-ի մեջ. կա վիրավոր

Օգոստոսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «Կամազ» մակնիշի երկաթե ամրաններով բարձված բեռնատարը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում