«Ռոսսելխոզնադզորը» նշել է, որ հայաստանյան ապրանքները լի են վնասատուներով
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճի մասին և Հայաստանի գործընկերներին խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար։
Ծառայության տվյալներով՝ այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմներ են հայտնաբերվել 72 դեպքով․ «Միևնույն ժամանակ, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ․ միայն նոյեմբերի 24-26-ը վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի՝ ՌԴ ներկրման 36 դեպք է առկա։ Հայտնաբերվել է բուսասանիտարական հավաստագրեր ունեցող տանձ՝ տրված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ