Ռուս սակրավորներն ավարտել են Մարտունիում իրականացվող ականազերծման աշխատանքները. ՌԴ ՊՆ

Ռուս սակրավորներն ավարտել են Մարտունիում իրականացվող ականազերծման աշխատանքները.  ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարության հակականային միջազգային կենտրոնի մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանի տարածքում իրանակացվող ականզերծման աշխատանքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ առաքելության իրականացրած ինժեներական գործողությունների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1358.3 հեկտար տարածք, ավելի քան 425 կմ ճանապարհ, 1292 շինություն, այս թվում՝ 29 սոցիալական նշանակության կառույցներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24 300 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, բնակավայրերի շրջակայքում ականազերծման և մաքրման աշխատանքների ժամանակ ռուս խաղաղապահները կիրառել են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ անելիս և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքները դուրս են բերվում հատուկ մասնագիտացված ռազմադաշտ: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ անվտանգության բոլոր միջոցառումների պահպանմամբ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում