Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով փլուզումներ, ավերածություններ, ճաքեր չեն նկատվել. Ալբերտ Մարգարյան

Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով փլուզումներ, ավերածություններ, ճաքեր չեն նկատվել. Ալբերտ Մարգարյան

Այսօր տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը «Լուրերին» հայտնել է, որ մարզպետարանը և ԱԻՆ-ը քաղաքացիներից որևէ ահազանգ չեն ստացել։ Փլուզումներ, ավերածություններ, ճաքեր չեն նկատվել: Երկրաշարժն զգացվել է հատկապես բարձրահարկ շենքերում։

Ալբերտ Մարգարյանի խոսքով՝ ցածր ցնցումների դեպքում Շիրակում հետևանքը գրեթե զրոյական է, չնայած որ մարզում մեծաթիվ են 3-րդ աստիճանի վթարային շենքերը։ Դրանց թիվը Գյումրիում, վերջին պաշտոնական տվյալով, հասնում է 92-ի, իսկ մարզում՝ 114-ի։ Հետերկրաշարժյան շրջանում կառուցված բարձրահարկերն ունեն 9 բալ սեյսմակայունություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում