«Լիվերպուլը» վերջին պահին բաց թողեց հաղթանակը
Անգլիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բրայթոնին»:
Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Լիվերպուլի» կազմից գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան: Հանդիպման ավելացված ժամանակում պատասխան գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը:
«Լիվերպուլն» այժմ ունի 21 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բրայթոնը» 10 միավորով 16-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 1:1
Պասկալ Գրոս, 90+4 - Դիոգու Ժոտա, 60
Կարծիքներ