Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվների միջոցով կկանխվեն արջերի հարձակումները

Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվների միջոցով կկանխվեն արջերի հարձակումները

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Վայոց ձորի մարզ՝ տեղում ծանոթանալու Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտին:

Հիշեցնենք, որ նախարարը հուլիս ամսին այցելել էր վերոնշյալ բնակավայրեր, որտեղ արջերի հարձակումների հետևանքով տնային տնտեսությունները վնասներ էին կրել: Մարզպետը խոստացել էր կարճ ժամանակում խնդրին լուծում տալ:

Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը», առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ:

Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում