Ֆրանսիան կարող է վերադառնալ խիստ կարանտինային ռեժիմին. Մակրոն
Ֆրանսիան կարող է վերականգնել խիստ կանոնները կորոնավիրուսային հիվանդության բռնկման երկրորդ ալիքի ժամանակ։Euronews-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ «Տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ»,- ասել է նախագահ Մակրոնը՝ պարզաբանելով, որ իշխանությունները փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի կանխեն տոտալ բլոկադան։ Նշենք, որ Մակրոնն այսպիսի հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը կորոնավիրուսային վիճակագրության հակառեկորդ էր սահմանվել։ Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին՝ Մակրոնը նկատել է, որ մարդկանց պետք է վերադարձնել աշխատանքի։
Կարծիքներ