Գերմանիայում ԵՄ-ին հորդորել են՝ օգնել Լեհաստանին՝ լուծելու միգրացիոն ճգնաժամը

Գերմանիայում ԵՄ-ին հորդորել են՝ օգնել Լեհաստանին՝ լուծելու միգրացիոն ճգնաժամը

Վարշավան Եվրամիության օգնության կարիքն ունի բելառուսա-լեհական սահմանին միգրանտների խնդիրը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը:

«Մենք պետք Է օգնենք Լեհաստանի կառավարությանը՝ անվտանգ դարձնել ներքին սահմանը: Իրականում դա Եվրահանձնաժողովի աշխատանքն Է: Այժմ ես կոչ եմ անում նրանց՝ միջոցներ ձեռնարկել: ԵՄ-ի բոլոր պետությունները պետք Է այստեղ միավորվեն»,-Զեեհոֆերն ասել Է Bild հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա նաեւ հայտարարել Է, որ Վարշավան համարժեք միջոցներ Է ձեռնարկում ԵՄ-ի սահմանների պաշտպանության ուղղությամբ, եւ եվրոպական երկրները պետք Է աջակցություն ցուցաբերեն Լեհաստանին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է Գերմանիան գնահատում Լեհաստանի իշխանությունների որոշումը, Զեեհոֆերը նշել Է, որ հավանություն Է տալիս լեհերի գործողություններին, քանի որ երկիրը ծառայություն Է մատուցում ողջ Եվրոպային: Նա նաեւ Լեհաստանին համեմատել Է Թուրքիայի հետ եւ հիշեցրել, որ նախագահ Էրդողանն ընդունել Է ավելի քան 3 միլիոն փախստականների: Իր հերթին Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ Է արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրադրության բոլոր մասնակիցների նկատմամբ:

«Պատժամիջոցներն անհապաղ պետք Է կիրառվեն ֆիզիկական եւ իրավական այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք մասնակից են այդ սարսափելի հիբրիդային գրոհին»,-ասվում Է Twitter-ում գերատեսչության օգտահաշվում: ԱԳ նախարարության Էջում նաեւ զետեղվել Է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկեւիչի հրապարակումը, որը հանդես Է եկել պատժամիջոցների փաթեթի մշակման օգտին:

Ավելի վաղ նոյեմբերի 8-ին Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեում հաղորդել են, որ մեծ թվով փախստականներ Արեւելքից եւ Աֆրիկայից շարժվում են դեպի Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Երեկոյան գերատեսչությունում հայտարարել են, որ իրադրությունը մնում Է չափազանց լարված. սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ գտնվում են ավելի քան 2 հազար փախստականներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Եվրամիությունը կարող Է պատժամիջոցներ սահմանել ավիափոխադրողների նկատմամբ բելառուսա-լեհական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում