Ընկերական խաղում Արարատը պարտվեց Շիրակին

Ընկերական խաղում Արարատը պարտվեց Շիրակին

Միջազգային խաղերով պայմանավորված դադարի ընթացքում «Արարատը» հոկտեմբերի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Շիրակի» հետ։ Խաղը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ 

Հանդիպմանը Վարդան Բիչախչյանը փորձարկեց ու խաղալու հնարավորություն տվեց բոլոր ֆուտբոլիստներին։ Խաղն ավարտվեց «Շիրակի» հաղթանակով՝ 1։0։ Միակ գոլը հեղինակեց Դավիթ Ղանդիլյանը հանդիպմանը 47-րդ րոպեին, գրում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 9-ին «Արարատը» ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացնելու։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի գավաթակիրը կմրցի «Փյունիկի» հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում