Ուժգին պայթյուն՝ Ստամբուլում. կան զոհեր ու վիրավորներ

Ուժգին պայթյուն՝ Ստամբուլում. կան զոհեր ու վիրավորներ

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան քիչ առաջ հայտնել է, որ Իսթիքլալ ամենահայտնի հետիոտնային փողոցում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Այսօր՝ ժամը 16:20-ի սահմաններում (ՀՀ ժամանակով 17:20), մեր Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, բժիշկների, հրշեջների և շտապօգնության խմբերը»,- գրել է քաղաքապետը «Թվիթեր»-ի իր էջում։

Ավելի վաղ զոհերի մասին հայտնել էր թուրքական TRT հեռուստաալիքը՝ հստակ թիվ չնշելով:

CNN Türk-ը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ։

Ըստ աղբյուրի՝ անվտանգության ուժերը մարդկանց տարհանում են Ստամբուլի Իսթիքլալ փողոցին հարող փողոցներից։ «Ներկայումս փակ է ելքը դեպի Իսթիքլալ փողոց, տարհանվում են դրան հարող բոլոր փողոցները»,- ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է աղբյուրը:

Ըստ որոշ լրատվականների՝ կատարվածը կարող է ահաբեկչություն լինել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում