Սեյրան Օհանյանի առողջական վիճակը սրվել է
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին hraparak.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Պաշտպանը նշել է, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։ Հարցին, թե այսինքն`ավելի՞ է սրվել առողջական վիճակը, պաշտպանը տվեց դրական պատասխան։ Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ նիստը հետաձգվել է Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։
Կարծիքներ