Լրջորեն մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ․ HALO Trust-ի շուրջ 100 աշխատակից Լեռնային Ղարաբաղում է
Ականազերծմամբ զբաղվող HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ:
«Շրջափակումից գրեթե մեկ ամիս անց կազմակերպությունը ուշադիր հետևում է դրա հումանիտար հետևանքներին։ HALO Trust-ի շուրջ 100 աշխատակիցներ Լեռնային Ղարաբաղում են, և կազմակերպությունը հետևում է նրանց համար ապրանքների և այլ ծառայությունների հասանելիությանը։
HALO Trust-ը հույս ունի արագ լուծել խնդիրը և մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու համար»:
Կարծիքներ