Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա հիմա ոստիկանությունում է

Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա հիմա ոստիկանությունում է

Համացանցում տարածված տեսանյութի հետքերով

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում