ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի վարչապետին և նախագահին

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի վարչապետին և նախագահին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական նամակներ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին՝ պաշտոնները ստանձնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia–ն:

Կոբախիձեին ուղղված նամակում Գուտերեշը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է խորացնել համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման օրակարգի նպատակներին հասնելու համար: 

Միխեիլ Ղավելաշվիլիին ուղղված նամակում ևս Անտոնիո Գուտերեշը հայտնել է Վրաստանի հետ համագործակցությունը խորացնելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում