Ռուսաստանի ու Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի ու Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը և այն կայունացնելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները աջակցություն են հայտնել այդ երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Կողմերն ընդգծել են միջազգային լայն աջակցության կարևորությունը՝ Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանը և դրա վերականգնմանը համապարփակ հետհակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում՝ ի շահ բոլոր սիրիացիների՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնո-դավանական պատկանելությունից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարությունից հավելել են, որ զրույցի ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ թեմաներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում