ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները կվերսկսվեն չորս տարվա դադարից հետո
Երկուշաբթի օրը Վաշինգտոնում տեղի կունենան սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ-Չինաստան խորհրդակցությունները։ Վերջին անգամ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև նման շփումներ եղել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ 2019 թվականի հուլիսին։ Այսպիսով, այս երկխոսությունը չպահպանվեց մոտ չորսուկես տարի։
Խոսքը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման շուրջ բանակցություններ սկսելու մասին չէ։ Նոր հանդիպումները, ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը նոյեմբերի 1-ին,, ըստ ամերիկյան վարչակազմի, հիմնականում լինելու են Վաշինգտոնի և Պեկինի միջև ռազմավարական կայունության ոլորտում թյուրիմացությունները կանխելու հնարավոր ուղիների քննարկում։
Խորհրդակցություններում ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման, ստուգման և համապատասխանության հարցերով օգնական Մելորի Ստյուարտը։ Նրա գործընկերը կլինի Չինաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման բաժնի տնօրեն Սուն Սյաոբոն։
Կարծիքներ