Երևանում տեղադրվել է 10 հազար 198 լեդ լուսատու և փոխարինվել 83 հազար մետր մալուխ

Երևանում տեղադրվել է 10 հազար 198 լեդ լուսատու և փոխարինվել 83 հազար մետր մալուխ

2024 թվականին Երևանի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով: Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ:

Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է Լեոյի, Քրիստափորի, Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում և Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:

Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով:

Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում