Զենքով պարգևատրված անձինք պարտադիր պետք է ունենան անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2
ՀՀ-ում զենքի շրջանառության համար պարտադիր է ունենալ անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 եզրակացություն:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բժշկական ձև 2 եզրակացությանը և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու հավաստագրին:
Նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ՀՀ ոստիկանությունը զենքը մալում և վերադարձնում է տիրոջը»,-նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ում առկա քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման
Կարծիքներ