Արտառոց դեպք Երևանում. կիսախարխուլ շինությունում հայտնաբերվել է պորտալարը դեռևս չկտրած նորածին աղջիկ
Այսօր՝ մայիսի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում՝ «Մուրացան» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք շտապօգնության ավտոմեքենայով ընկեցիկ երեխա է տարվել:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ երեխան բերվել է Արցախի փողոցի 8/4 շենքի հետնամասում գտնվող՝ ժողովրդին հայտնի մուրացկանների կացարանից: Երեխան ներկա պահին նորածնային վերակենդանացման բաժնում է:
Երեխան հիվանդանոց է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով: Երեխան աղջիկ է, ում կյանքի համար Մուրացան մանկական հիվանդանոցի բժիշկները պայքարում են:
Կարծիքներ