Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը այցի շրջանակում կլինի Անգոլայում, Նիգերիայում եւ Տոգոյում:
Աֆրիկյան ուղղությունը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Անկարայի համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ բազմակողմանի է՝ հիմնված քաղաքական, հումանիտար, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման սկզբունքների վրա:
Եթե 200 -ին Աֆրիկայում կար 12 թուրքական դեսպանատուն, ապա մինչև 2021 թվականը այս ցուցանիշը հասավ 43 -ի: 2003-ի վերջի դրությամբ աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի առևտուրը կազմում էր 5,4 մլրդ դոլար, իսկ 202 -ի վերջին, չնայած համավարակին, հասել է 25,3 միլիարդ դոլարի:
Կարծիքներ