Սննդի միջոցով կորոնավիրուսով վարակվելու ապացույցներ չկան. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ներկայումս ապացույց չկա, որ կորոնավիրուսը փոխանցվում է սննդի միջոցով: Այս մասին, CNBC-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը։
Նա նշել է, որ մարդիկ արդեն բավական վախեցած են, և չպետք է դրան գումարվի սննդից վախը, քանի որ որևէ բացահայտված դեպք չկա, որ պացիենտը վարակվել է սննդից։
ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Վան Քերխովը ասել է, որ թեև չկա որևէ ապացույց, բայց եթե անգամ վիրուսը մթերքի մեջ է, դրա մասնիկները կարող են ոչնչանալ մինչև ուտելը։
Օգոստոսի 13-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանում բրազիլական սառեցրած հավի թևիկների վրա կորոնավիրուս են գտել։ Բոլոր աշխատակիցները, որոնք կարող էին առնչված լինել պրոդուկտի հետ, թեստավորվել են, նրանք վարակված չեն եղել։
Կարծիքներ