Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը մոտ 7 տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել: Քարդաշյանի համար «վերջին կաթիլը» դարձել է Ուեսթի մասնակցությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների նախորդ տարվա քարոզարշավին, հայտնում է Page Six պարբերականը:
Ինչպես հայտնել է թերթի անանուն աղբյուրը, 40-ամյա Քարդաշյանը չի պաշտպանել նախագահի աթոռի համար պայքարելու ամուսնու որոշումը ՝ դա համարելով խելագար գաղափար: Իսկ մեկ այլ աղբյուրի խոսքով ՝ հեռուստաաստղը հասկացել է, որ պետք է ամուսնալուծվի «հանուն իր երեխաների և իր ողջամտության»։
Լրագրողներին հայտնի է դարձել, որ Քարդաշյանն արդեն վարձել է ապահարզանների հարցերով հայտնի փաստաբան Լաուրա Վասսերին, որպեսզի փորձի Ուեսթի հետ համաձայնության գալ ունեցվածքի բաժանման շուրջ:
Ինքը ՝ Քարդաշյանը, ցանկանում է փաստաբան դառնալ և այժմ պատրաստվում է համապատասխան քննություն հանձնել ։ Բացի այդ, նա լուրջ է վերաբերվում բանտային բարեփոխումների իր նախագծին։43-ամյա Ուեսթն ապրում է Վայոմինգում գտնվող իր ռանչոյում։ Սուրբ Ծննդյան տոներն առայժմ ամուսինները առանձին են անցկացրել։
Քարդաշյանն ու ու Ուեսթն ամուսնացել են 2014-ի գարնանը, նրանք 4 երեխա ունեն։
Կարծիքներ