Ռումինիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել Պորուբնե անցակետից ու առաջարկում այլընտրանք
Ի գիտություն Ուկրաինայից Ռումինիա ժամանող ՀՀ քաղաքացիների, Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ երկրի սահմանային ոստիկանությունը, հաշվի առնելով Պորուբնե/Porubne (Ուկրաինա)-Սիրետ/Siret (Ռումինիա) սահմանային անցակետի մեծ ծանրաբեռնվածությունը, հորդորում է խուսափել այդ ուղղությունից և օգտվել սահմանային այլ անցակետերից, մասնավորապես՝
Սոլոտվինո/Solotvyno (Ուկրաինա) - Սիգետու Մարմացիեի/Sighetu Marmatiei (Ռումինիա),
Դյակովո/Dyakovo (Ուկրաինա) - Հալմեու/Halmeu (Ռումինիա),
Մոլդովայի Հանրապետության հետ կապող սահմանային անցակետերից:
Կարծիքներ