Չինաստանում նոր խստացումներ կորոնավիրուսի դեմ պայքարում
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում խիստ կարանտին է հայտարարված: Երկու շաբաթով փակվել է քաղաքի մի ամբողջ շրջան, որտեղ ապրում է 2 միլիոն մարդ, ներկայացնում է 1tv.ru-ն:
Ամենուրեք շարժական լաբորատորիաներ են, որտեղ թեստեր են վերցվում գրեթե յուրաքանչյուր անցորդից: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ մի քանի բնակչի մոտ ախտորոշվել է COVID-19: Ամբողջ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք:
Կարծիքներ