Ոստիկանության գործողությունները միանշանակ և աներկբա իրավաչափ էին. Վիլեն Գաբրիելյան
ԱԺ պատգամավոր, պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքում գրում է.
«Բարի երեկո ընկերներ, հատուկ եմ գրում այսօր՝ այս ժամին, ես էլ ոչ պակաս էմոցիոնալ մարդ եմ, բայց զսպել էմոցիաները վաղուց սովորել եմ:
Ուրեմն, երեկվա իրադարձությունների հետ կապված պետք է մի քանի բան ասեմ և չնայած սա իմ կարծիքն ու համոզմունքն է, բայց այն ձևավորել եմ այս երկու օրը շատ սառնասրտորեն հետևելով, որպես դրա հիմնական ապացույց, ասեմ, որ կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բացարձակապես կաշկանդվածություն չկա քննադատություն հնչեցնելու, առավել ևս համակարգերի, առավել ևս ՆԳՆ-ի ու ոստիկանության մասով, բայց ցանկացած պարագայում ամեն ինչը պետք է լինի հնարավորինս կշռադատված և փաստարկված:
Նախ ասեմ, որ երեկ առավոտից ԱԺ դահլիճում գրեթե չեմ եղել, քանզի կատարել եմ իմ պարտականություններից բխող աշխատանքիս մյուս մասը, ժողովրդավարական վերահսկողության շրջանակում օնլայն-օֆլայն հետևել եմ ոստիկանության գործուղություններին: Պատճառը շատ հստակ է, նախապես թե մարդկանց տեքստերից էր պարզ, թե այլ տեղեկատվության շրջանակում, ինչ էր պլանավորվում, նաև գրեթե պարզ էր ինչի համար և դա հետագայում հաստատվեց ընդդիմադիր ԱԺ պատգամավորների տեքստերով, մասնավորապես, երեկվա տիկին Աննա Գրիգորյանի առ Մարտի 1-ի վկայակոչում և իմ/մեր խիղճը (այդ թվերին տիկինը ուրեր և ինչու է հիմա այդ դաշինքում չգիտեմ), և այսօր պարոն Արծվիկ Մինասյանի ԱԺ ամբիոնից բարձրաձայնացված սցենարով, այս տեքստով էլ ամեն ինչ հաստատվեց:
Այսօր կրկին շարունակել եմ դիտարկել երեկվա իրադարձությունները, շփվել եմ թե ոստիկանության, թե ցույցին մասնակցած մարդկանց հետ:
Եվ ուրեմն՝
Առաջինը. Ոստիկանության գործողությունները միանշանակ և աներկբա իրավաչափ էին, թե օրենքի, թե իրավունքի կոնտեքստներում: Իհարկե կան դրվագներ որտեղ որոշակի առումով համաչափության խնդիրը պետք է ուսումնասիրվի, գրեթե կասկած չունեմ, որ համակարգը ինքը իրենով կկարողանա համապատասխան եզրակացություններ անել: Ինձ համար փաստ է, որ հնաավորինս աշխատում էին գործել պրոֆեսիոնալ և կազմակերպված, որպես դրա հիմնական ապացույց հսկայական տարբերություն կա 2024թ. և 2020-2021թթ. փողոցային ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների: Եվ չգաք հիմա էմոցիաներից դրդված(չնայած վաղուց կասկածում եմ, որ դրանք ազնիվ են) նռնակներից խոսեք և նկարներ դնեք, փաստից էլ փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է և հավաքների ազատության իրավունքը խոչընդոտող չի կարող լինել, ինչը որ տարիներ շարունակ ապացուցվում է: Բայց երբ ''ցուցարարներին'' հրահանգ է հնչում հարձակվել, գրավել, ապա պետական կառույցը, որը պարտավոր է ապահովվել հասարակական և սահմանադրական կարգը, այն էլ որն ըստ էության ոչ թե նախահարձակն է գործողություն իրագործելու, այլ պարտադրվածը, չի կարող չգործել, այլ պարտավոր է գործել:
Երկրորդը. Քանի որ երեկվա իրադարձություններին շատ օպերատիվ եմ հետևել, և երեկվա ԱԺ-ի տհաճ միջադեպի կեսից եմ մտել դահլիճ և երբ կրքերը հանդարտվել են, կրկին դուրս եմ եկել, որ հետևեմ ինչ է կատարվում փողոցում: Այսքան ժամանակ այս բողոքի ակցիաներին մեծ մասամբ անձնավորված չեմ անդրադարձել, պնդում եմ, որ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ի դեպ որի ձեռքը ինքս սեղմել եմ, համարելով, որ հնարավորինս անկեղծ է, պնդում եմ, որ երեկվանից հետո՝ ստախոս է և սադրիչ, քանի որ ԱԺ նիստից դուրս է եկել և Նիկոլի խոսացածը բոլորովին հակառակ է ներկայացրել փորձելով հնարավորինս բորբոքել կրքերը: Նաև ասեմ, որ հավատացյալ չեմ, և կրոնի մարդկանց դեպքում հնարավորինս զուսպ եմ, ոչ թե իրենց հանդեպ հարգանքից ելնելով, այլ հավատացյալների հավատքի հանդեպ ելնելով, սակայն նույնը պնդում եմ նաև Բագրատ Սրբազանի վերաբերյալ, բայց ավելացնեմ՝ տպավորություն ունեմ, որ նաև իրավիճակից ելնելով մոլորյալ է արդեն, ինչը սակայն չի ազատում հաջորդ կետում նշածիցս
Այս կոնտեքստում նշեմ նաև, որ բոլորդ գիտեք, բազմիցս մասնակցել եմ տարբեր ցույցերի և բողոքի ակցիաների, որպես ցուցարար, ցուցարար լինելով հանդերձ արդարացի բողոք ունենալով հանդերձ, իմ և իմ ընկերների առանցքային անելիքը եղել է՝ որևէ դեպքում թույլ չտալ բախում և գրեթե միշտ հայտվել ենք ոստիկանության և ցուցարարների արանքում, առավելևս, երբ նախաձեռնողը մենք ենք եղել: Որտեղ էին Գառնիկը ու Բագրատը կարծում եմ, բոլորս չէինք տեսնում, բայց տեսնում էինք:
Եվ երրորդը. ինձ համար միանշանակ և աներկբա է, որ մասնավորապես երկրորդ կետում նված երկու անձը պետք է կրեն պատասխանատվություն:
Ինչի մասին երեկ, այն պահից հետո, երբ կրքերը փողոցում հանդարտվել են, դահլիճ վերադառնալիս, այս մասին տեղեկացրել եմ առաջին շարքում նստած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արծվիկ Մինասյանին, Սեյրան Օհանյանին, Արթուր Խաչատրյանին, ասել եմ՝ դուրսը տեղի ունեցածի համար պատասխանեն տալու ձերոնք:
Հարգելի ընկերներ, չեմ դադարի հորդորել, եղեք՛ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»:
Կարծիքներ