Հունաստանի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով 11 մարդ է զոհվել
Հոնիական ծովում հունական Անտիկիթերա կղզու մոտ նավի խորտակման հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 11-ի, Риа новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Greek Reporter-ը՝ հղում անելով Հունաստանի առափնյա պահպանության ծառայության հայտարարությանը :
Ավելի վաղ ծովում հայտնաբերվել էին յոթ մահացածների մարմիններ։ Առափնյա պահպանությունը փրկել է 90 միգրանտի, որոնք նավաբեկության են ենթարկվել Անտիկիթերայից հյուսիս գտնվող Պրասոնիսի ժայռոտ կղզում։
Կարծիքներ