Մարտունու շրջանի Ծովատեղի համայնքի ղեկավարի համար 5 թեկնածու է առաջադրվել
Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղի ընտրական հանձնաժողովի նախագահ Նազիկ Դանիելյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` առավոտյան ժամը 8։00֊ից բացված է 5/2 ընտրատեղամասը։
Այս մասին հայտնումե ն ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ նշելով, որ առաջադրված է 5 թեկնածու:
Առստամյան Վլադիմիր Վաչագանի, Ամզոյան Լուսիկ Նիկոլայի, Փաշայան Ռայա Վահանի, Ավագյան Գեղամ Ռաֆիկի, Աբրահամյան Գոհարիկ Վասիլիի։
Ն.Դանիելյանը նշեց, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են։ Ժամը 11։00֊ի դրությամբ 97 ընտրողից ընտրությանը մասնակցել է 9 ընտրող կամ 9.28%։ Հանձնաժողովի նախագահը ընտրությունների ընթացքը գնահատում է բավարար։ Առայժմ խախտումներ չեն արձանագրվել։
Կարծիքներ