Կրասնոդարի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, որն ընդհատվել էր նախօրեին ձյան տեղումների պատճառով

Կրասնոդարի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, որն ընդհատվել էր նախօրեին ձյան տեղումների պատճառով

Կրասնոդարի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, որը նախորդ գիշեր ընդհատվել էր առատ ձյան պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ավիահանգույցի մամուլի ծառայությունից։

Վերջին 24 ժամվա ընթացքում օդանավակայանի աշխատանքը երկու անգամ դադարեցվել է։

«Կրասնոդարի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը ժամը 06։00-ից։ Նախորդ օրվա ընթացքում չեղարկվել է 13 չվերթ, 11-ը՝ այլընտրանքային օդանավակայաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրասնոդարի երկրամասի 34 քաղաքներում և շրջաններում հունվարի 22-ին եղանակային վատ պայմանների պատճառով բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել։