Ճապոնիայի իշխանությունները մտահոգությամբ են հետևում Չինաստանի հրթիռային ծրագրին
Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է Չինաստանի հրթիռային ծրագրի զարգացմանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին՝ խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին։
Չինաստանը, - ասաց նա, - տեղակայել է մեծ թվով փոքր հեռահարության հրթիռներ, որոնք ուղղված են Թայվանի տարածքին, որը ներառում է նաև կղզիներ Ճապոնիայի ծայր հարավ-արևմուտքում:
Այս ամենը մտահոգություններ է առաջացնում Ճապոնիայի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի անվտանգության համար: Պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է Չինաստանի այս գործողություններին՝ անհրաժեշտ պատասխաններ տալով:
Կարծիքներ