Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները

Նոյեմբերի 25-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Լոռու մարզի Տաշիր, Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Արթիկ և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
Կարծիքներ