Մեկնարկել է «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը

Մեկնարկել է «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը

Մայիսի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 

Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանել են ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցել բուժզննում և ստացել են «ՖԻՖԱ Հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեսն ու նվերները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում