Կոլումբիայում անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 840 մարդ
Կոլումբիայում համաժողովրդական ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 840 մարդ, նրանցից 540-ը ոստիկաններ են, հայտնում է LA FM-ը՝ վկայակոչելով աշտպանության նախարար Դիեգո Մոլանո Ապոնտեի հայտարարությունը:
«Մեր պարտքն է պաշտպանել նրանց, ովքեր բողոքում են, և ովքեր չեն բողոքում: Մենք պետք է պաշտպանենք քաղաքացիներին նրանցից, ովքեր դիմակավորվում են և բազմությանն օգտագործում կոլումբիացիներին ահաբեկելու համար»,- RT-ի փոխանցմամբ ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ցույցերի ընթացքում վիրավորվել են «540 ազգային ոստիկանության աշխատակից և 306 քաղաքացիական անձ»:
Նշվում է, որ վանդալիզմի են ենթարկվել 94 բանկ, 254 խանութ, 14 վճարովի ճանապարհ, չորս արձան, 23 ծառայողական մեքենա, 69 տրանսպորտային կանգառ և 36 բանկոմատ: Այրվել են հասարակական տրանսպորտի 20 ավտոբուսներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել վերջին օրերին Կոլումբիայում տեղի ունեցած հարկային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում սպանված 17 մարդու մասին:
Կարծիքներ