Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` փոխզիջման հասնելուն նպաստելու համար:
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ շարունակելով.
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին և հավատալ, որ այդ պայմանագիրը հասանելի տիրույթում է»:
Միլլերը հավելել է, որ պետքարտուղար Բլինքենը նախկինի պես բանակցում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների հետ` օգնելու համար դիմել փոխզիջումների` խաղաղության հասնելու համար:
Կարծիքներ