Ճիշտ ուղղությամբ փոքր քայլերի մասին

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. «Ճիշտ ուղղությամբ փոքր քայլերի մասին։
Այս շաբաթ Ազգային ժողովը վավերացրեց 1899 և 1907 թվականներին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները։ Պատկերացնո՞ւմ եք՝ 1899 թվականի կոնվենցիա, որը Հայաստանը մինչ այժմ չէր վավերացրել։
Ինչո՞ւ Հայաստանի նախկին խորհրդարանները չէին վավերացրել այս կոնվենցիաները։ Չէ՞ որ նրանք սիրում են ասել, որ երբեք չեն բանակցել Ադրբեջանի հետ, այլ բանակցել են միջազգային հանրության հետ։ Չէ՞ որ նրանք սիրում են ասել, որ «այ սենց» պետք է հարցը բարձրացնել միջազգային հանրության առջև, «այ նենց» պետք է հարցը դնել բանակցային սեղանին։ Որովհետև նրանք միջազգային իրավունքից, մարդու իրավունքներից, բարձր արժեքներից խոսում են գործնականում պարզապես Հայաստանը չոքեչոք մի կոնկրետ մայրաքաղաք քարշ տալու համար։
Այս շաբաթ Հայաստանը ևս մի փոքր քայլով ամրապնդեց իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը իրեն հասանելի միջոցներով ինքնուրույն և լեգիտիմ վարելու դիրքերը։ Կանաչով և կապույտով նշված երկրները վավերացրել են կոնվենցիաներից կամ մեկը, կամ երկուսն էլ:
Մյուս կողմից, անցած ամիս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներով հանդիպեցինք Թուրքիայի խորհրդարանի երեք պատգամավորի՝ տարբեր կուսակցություններից։ Իմ պատկերացմամբ Հայաստանի ժողովուրդը պետության արտաքին հարաբերությունների համատեքստում մեզ վարձատրում է այսպիսի հանդիպումների համար, մեր խնդիրները ուղիղ և չմիջնորդավորված լուծելու դժվար աշխատանքի համար, այլ ոչ թե միայն բարեկամ երկրների խորհրդարանի պատգամավորների հետ մեր հոգսերը կիսելու համար»։
Կարծիքներ