Հայաստանում գրանցվել է Covid-19-ով վարակման 700, մահվան 14 նոր դեպ
Հայաստանում փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 հազար 464 դեպք, որից 390 հազար 606-ը`առողջացման, 8322-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 14 հազար 946 բուժառու: Այս մասին հայտնում է է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում կատարվել է 3964 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 700 նոր դեպք, առողջացել է 1826 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 861 հազար 679-ի:
Կարծիքներ