Կյելինին բաց կթողնի Դինամոյի հետ խաղը
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին չի հասցրել ապաքինվել վնասվածքից, ինչի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Կիևի «Դինամոյի» դեմ խաղը: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
36-ամյա ֆուտբոլիստը դեռ ձախ ազդրի հետ կապված խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ Կիելինին խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերից:
Կարծիքներ