ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի ներկայացմամբ՝ խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում