66 մլն դրամ՝ Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար

66 մլն դրամ՝ Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերմանը:

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Գումարը կհատկացվի եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում