ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է ռազմական բյուջեն կրճատել 40 միլիարդ դոլարով
30 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է հնարավորինս կրճատել ռազմական ծախսերը։ Պաշտպանության բյուջեն պետք է կրճատել 40 միլիարդով, պահանջում են հանրապետականները:
Ռուսական լրատվամիջոցները, հայտնելով լուրը, ազդարարում են, թե այս դեպքում շատ տեղերում, այդ թվում՝ Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը կդադարի։
Կոնգրեսականներ հայտարարել են, թե ԱՄՆ-ի ռազմական ծախսերը չափազանց ուռճացված են ու դրանք վերանայել է պետք, ինչի հետևանքով, ըստ հանրապետականների թևի, անկասկած տեղի կունենան կրճատումներ, որոնք կարող են նվազեցնել Միացյալ Նահանգների ընդհանուր ռազմական բյուջեն 40 միլիարդ դոլարով:
Կարծիքներ