Արցախից տեղահանված բնակիչների համար Բարձրավանում կառուցվել է մոդուլային տնակ և ջերմոց
Բարձրավան բնակավայրում կառուցվել է մոդուլային տնակ, նաև ջերմոց, որը նախատեսված է Արցախից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Եթե ցանկանում եք ապրել և արարել Բարձրավանում, ապա հունիսի 26֊ին կարող եք դիմել Գորիսի համայնքապետարան, ժամը 09։00֊ից 18։00֊ն։ Դիմորդների ընտանիքի կազմը պետք է բաղկացած լինի 3 և ավելի անձանցից։ Ծրագիրն իրականցվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ