Բուժաշխատողի հանդեպ բռնությունը հարիր չէ մեր ժողովրդին, մեր հասարակությանը. Արմեն Մուրադյան

Բուժաշխատողի հանդեպ բռնությունը հարիր չէ մեր ժողովրդին, մեր հասարակությանը. Արմեն Մուրադյան

Բուժաշխատողի հանդեպ բռնությունը հարիր չէ մեր ժողովրդին, մեր հասարակությանը: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:

 

«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բուժաշխատողի նկատմամբ․․․

 

Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա՝ իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․

 

Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը։

 

Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բուժաշխատողինն է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

 

Ցանկացած պարագայում բուժաշխատողի հանդեպ կատարված որևէ ոտնձգություն դատապարտելի է և այն պետք է հասարակության կողմից համապատասխան արձագանքի արժանանա, անընդունելի է վիրավորական վերաբերմունք ցուցաբերել այն բուժաշխատողների հանդեպ, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում պացիենտներին՝ նրանց առողջության և կյանքի մասին հոգալով»- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում