Լիանա Թովմասյանը կզբաղեցնի Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը

Լիանա Թովմասյանը կզբաղեցնի Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնում։

Iravaban.net ֊ը ներկայացնում է Լիանա Թովմասյանի կենսագրությունը։

Աշխատանքային գործունեություն

2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետի պաշտոնը

2022 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական,

2024 թվականի դեկտեմբերին վերանշանակվել է պաշտոնում

2022 թվականի փետրվարից հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ զբաղեցնելով Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը

2019-2022 թվականներին աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության Հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնում՝ զբաղեցնելով առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետի պաշտոնները

2017-2019 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես Հակակոռուցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, այնուհետև նույն վարչության Հակակոռուցիոն քաղաքականության մշակման բաժնում զբաղեցրել է առաջին կարգի մասնագետի պաշտոնը

Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն

2024 թվականից առ այսօր դասախոսում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթ» առարկան

2024 թվականից առ այսօր հանդիսանում է Համաշխարհային բանկի Թվային արդարադատության աշխատանքային խմբի անդամ (Համաշխարհային բանկի արդարադատության և օրենքի գերակայության գլոբալ ծրագիր)

2024-2025 թվականներին հանդիսացել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ

2023-2025 թվականներին հանդիսացել է Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի ներդրման մրցույթի մասնագիտական խմբի անդամ, այնուհետև նախագահ

2023-2025 թվականներին համակարգել է Ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը

2023-2025 թվականներին համակարգել է Համաշխարհային բանկի «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային վարկային ծրագրի փաթեթի մշակման և բանակցային աշխատանքները

2024 թվականին հանդիսացել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» (WCIT 2024) միջգերատեսչական հանձնաժողովի անդամ

2021-2022 թվականներին եղել է ՏՀԶԿ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի աշխատանքային խմբի անդամ

2017 թ. հանդիսացել է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ) Կրթություն

2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում:

2024 թ. մասնակցել է Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագրին (ք. Հաագա, Լեյդեն)

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին: Ամուսնացած չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում