Դոնբասը, Զապարոժյեի ու Խերսոնի շրջանները պաշտոնապես հաստատվեցին որպես ՌԴ մաս. Պուտինը ստորագրել է հրամանագրերը

Դոնբասը, Զապարոժյեի ու Խերսոնի շրջանները պաշտոնապես հաստատվեցին որպես ՌԴ մաս. Պուտինը ստորագրել է հրամանագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժյեի և Խերսոնի շրջանների ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել այդ շրջանները Ռուսաստանին միանալու վերաբերյալ։

Արարողությունը տեղի է ունեցել քիչ առաջ Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում։ Փաստաթղթերի ստորագրումից առաջ Պուտինը ելույթ է ունեցել այդ տարածքները Ռուսաստանի կազմում ընդունելու մասին։

Ստորագրման արարողության համար դահլիճում տեղադրվել էր երկու սեղան։ Նրանցից մեկի հետևում կանգնած են եղել չորս շրջանների ղեկավարներ, որոնք իրենց հերթին փաստաթղթեր են ստորագրել։ Պուտինն իր տեղը զբաղեցրել է մեկ այլ սեղանի շուրջ, նա հաստատել է պայմանագրերը Ռուսաստանի Դաշնության անունից՝ կնքելով ու ստորագրելով դրանք։

Դրանից հետո քաղաքական գործիչները ոտքի են կանգնել ու հավաքվել դահլիճի մեջտեղում՝ համատեղ ձեռքսեղմման ու լուսանկարվելու համար։ Նրանց ծափահարություններով աջակցել է Սուրբ Գեորգիի դահլիճում ներկա ՌԴ ողջ քաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ նախարարների ու նահանգապետերի կաբինետը։

Պուտինն իրադարձությունն անվանել է պատմական ու հայտարարել, թե այդ որոշմամբ միլիոնավոր կյանքեր են փրկվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել՝ Ուկրաինայի Զապորոժեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին։ Փաստաթղթերի տեքստերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, դրանք համարվում են ուժի մեջ մտած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում