Գյումրիում ինքնասպան է եղել 3-րդ հարկից ընկած ու մահացած երեխայի մայրը

Գյումրիում ինքնասպան է եղել 3-րդ հարկից ընկած ու մահացած երեխայի մայրը

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Աննա Մ.-ն է, ում երեխան ամիսներ առաջ Գյումրիում պատուհանից անզգուշաբար վայր էր ընկել և մահացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում