Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պաստառի նկարը սա պետք է լինի
Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է Քոչարյանի շտաբի պատին փակցված բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի լուսանկարը: Ուշագրավն այն է, որ Քոչարյանի շտաբի պատին փակցրել են Քրիստոնեությունը ուրացած ու Իսլամը կրոն ընդունած Ալիին։
Այդ մարտից հետո էլ Մուհամեդ Ալին մի քանի տեղ հայտարարել է, որ այսպես մուսուլմանները պիտի հաղթեն ամենուր։
Բնավ զարմանալի չի, որ Քոչարյանը իր պաստառում պատկերել է քրիստոնյային հաղթող մուսուլմանի։
Բոլորն էլ հիշում են, թե ինչպես էր Քոչարյանը գլուխը փախցնում, երբ նրան առաջարկվել է համբուրել խաչը ու կամ թե ի՞նչ է պատասխանում <<Հայր մերը գիտե՞ս>> հարցին։
Սակայն Քոչարյանի շտաբի պատի պաստառի համար ամենահարմար լուսանկարը սա է, որն իրապես արտացոլում է թե Քոչարյան Ռոբերտի էությունը և թե նրա կառավարման տարիներին ժողովրդի կրած ցավն ու կորուստները։
Կարծիքներ