Չինաստանում ջրհեղեղի ժամանակ տասնյակ կոկորդիլոսներ փախել են ֆերմայից

Չինաստանում ջրհեղեղի ժամանակ տասնյակ կոկորդիլոսներ փախել են ֆերմայից

Չինաստանի հարավում գտնվող կենդանիների ֆերմայից տասնյակ կոկորդիլոսներ փախել են «Հայկույ» թայֆունի պատճառով առաջացած ջրհեղեղի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «BBC»-ն։ 

Երբ Մաոմինգի լիճը, որտեղ գտնվում է ֆերման, դուրս է եկել ափերից, 75 կոկորդիլոսներ ազատվել են և դուրս եկել տարածքից։

Փախուստի դիմածներից ոմանք ողջ-ողջ բռնվել են, իսկ մյուսները գնդակահարվել կամ հոսանքահարվել են տեղի իշխանությունների կողմից անվտանգության նկատառումներով: Մինչ այժմ փախածները հաջողությամբ խուսափել են դարանակալներից։ Բռնվել է միայն ութ սողուն։ Ամեն դեպքում, մոտակա գյուղերի բնակիչներին խնդրել են մնալ տանը։

«Հայկույ» թայֆունը մեկ շաբաթից ավելի է շրջում է Հարավային Ասիայում՝ այցելելով Հոնկոնգ, Թայվան, Ճապոնիա և Չինաստանի որոշ շրջաններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում