«Մանչեսթեր Սիթին» կկանգնեցնի Դավիդ Սիլվայի արձանը ակումբի մարզադաշտի մոտ
Անգլիական ակումբի կայքի համաձայն` «Մանչեսթեր Սիթին» իր մարզադաշտում կկանգնեցնի ֆուտբոլիստ Դավիդ Սիլվայի արձանը: Սիլվային և ակումբի նախկին խաղացող Վինսենթի արձանները կանգնեցվեն 2021 թվականին։ Ի պատիվ Սիլվայի՝ քաղաքի ակադեմիայի մարզման դաշտում կտեղադրվի խճանկար՝ 2011 թվականին 6-1 «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակում Սիլվայի ունեցած մեծ ավանդի համար: Այս մրցաշրջանից հետո Սիլվան կլքի «Սիթին»: Ակումբի կազմում իսպանացի կիսապաշտպանը անցկացրել է 436 հանդիպում, նվաճել Անգլիայի լիգայի չորս տիտղոսներ, երկու ազգային գավաթներ, Անգլիայի լիգայի հինգ գավաթներ և երեք Անգլիայի Սուպերգավաթներ:
Կարծիքներ